Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան` ժամը 7-անց 20-ից մինչև 7-ն անց 40 րոպե, նորից նույն հատվածում կրակոցներ են եղել: Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։
Սարգսյանի խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է, որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը: