Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)


Խաղաղության օրակարգից ի՞նչ կա. Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ)
Մայիս 13 13:53 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՔՊ-ից այսօր հետաքրքրվեց՝ խաղաղության օրակարգից ի՞նչ կա։

«Արարատ Միրզոյանն ասում էր՝ «լավ լուրի ենք սպասում», թախտին նստած՝ բախտին է սպասում»,- ԱԺ-ում հայտարարեց Խաչատրյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ի մոտ լավ է ստացվում միայն քննադատելը, վիրավորելը, մեղադրելն ու զրպարտելը։

«Յոթ տարի լինելով իշխանություն՝ ձեր էությամբ մնացել եք դեստրուկտիվ, ապակառուցողական, հայհոյող ընդդիմություն»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։