Մայիսի 13-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել եմ Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Քննարկել ենք Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծել ենք տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:
Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալն իմ խնդրանքով ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ ես՝ հնդկական կողմի խնդրանքով, ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: