Երրորդ նախագահի գրասեյակ. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», մնում է արդիական


Երրորդ նախագահի գրասեյակ. «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», մնում է արդիական
Մայիս 13 22:55 2025

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ-ը այսօր համառոտ վերլուծական է հրապարակել ՀՀ ԶՈՒ սպառազինության, ԶՈՒ զարգացման պլանի, 2018թ.-ից հետո դրա տապալման, պատերազմի հնարավոր այլ ելքի մասին.

* 1994 թվականից ռազմական ոլորտի ղեկավարները միշտ ենթադրել են ռազմական գործողությունների կամ պատերազմի հնարավորությունը,

* Հին ասացվածքը՝ «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի», մնում է արդիական,

* 2014 թվականից Հայաստանում սկսվել էին անօդաչու թռչող սարքերի ստեղծման նախագծային աշխատանքներ,

* 2016 թվականից հետո ընդունվել է Զինված ուժերի զարգացման յոթամյա պլան՝ բարեփոխումների հստակ ժամկետներով ու ֆինանսական աղբյուրներով,

* 2016 թվականին արդեն կային հետախուզական անօդաչու սարքերի նախատիպեր, սակայն դրանք հարվածային չէին,

* Ապրիլյան պատերազմի ընթացքում մեր դեմ կիրառվեցին հարվածային անօդաչու սարքեր, որոնց դեմ ԶՈւ-ն արագ հարմարվեց և պայքարեց,

*  Նախատեսվում էր մինչև 2020 թվականը ձեռք բերել 3000-ից ավելի անօդաչու թռչող սարք, որոնց ֆինանսավորումը ապահովված էր,

*  Որոտանի կասկադի մասնավորեցման գումարի մի մասը հատկացվել էր այդ նպատակին՝ ԶՈւ-ի համար,

*  2018-ից հետո այդ գումարը ծախսվեց այլ սպառազինության վրա, որը 44-օրյա պատերազմում անարդյունավետ եղավ,

 *  Եթե նախկին ծրագրերն իրագործվեին, ռազմական գործողությունների ընթացքը կարող էր այլ լինել,

*  Հավանական է, որ ուժեղ պաշտպանությունը կբերեր արժանի պատասխանի։

Մանրամասն՝ տեսանյութում.