«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմադիրներին «ժիգուլի» է համարում։
«Դուք խաչակրաց արշավանք են անում «Կրթվելը նորաձև է» շարժման նկատմամբ, ուզում եմ ասել, որ ոչ կրթվելը, ոչ էլ նորաձևությունը ձեզ չի սպառնում, հանգիստ եղեք, դուք ժիգուլի եք, ժիգուլի էլ մնալու եք»,- ԱԺ-ում հայտարարեց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ ընդդիմադիրները «տգիտության լաբորատոր նմուշ են»։
«Ինչքա՞ն կարելի է գալ ու թիրախավորել վարչապետի կնոջը, միայն դժբախտ մարդը կարող է այնքան իջնել, որ գա ու վարչապետի տիկնոջ մասին խոսելիս այդքան իջնի»,- նշեց Կոնջորյանը։