Իշխանության ջանքերը` խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները, մեկ նպատակ ունեն` կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունները, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Թե այդ նպատակով ու՞մ առաջին պլան կբերեն, ո՞վ իշխանությանը ծառայելու և մի քանի կոպեկ աշխատելու համար հայրենիք կդավաճանի՝ արդեն տեխնիկական հարցեր են:
Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրաված են անարժեք «կամավորներ» և նրանք, ըստ իրավիճակի, մեր պետականության դեմ ոտնձգությունների քարոզչական-տեղեկատվական ֆոնն են ապահովում», - նշել է Աբրահամյանը: