«Բերձորը, Աղավնոն ու Սուսն այլևս մերը չեն». Նաիրի Հոխիկյան


«Բերձորը, Աղավնոն ու Սուսն այլևս մերը չեն». Նաիրի Հոխիկյան
Օգոստոս 19 06:47 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Բերձորը, Աղավնոն ու Սուսն այլևս մերը չեն։ Հիմա այնտեղ ոչ հայեր կան, ոչ ադրբեջանցիներ։
Օգոստոսի 26-ի առավոտյան 8։30-ին ադրբեջանական մի ջոկատ մտել է Բերձոր, նկարահանել հայկական 3 բնակավայրերին տիրանալու զեկուցումը և հեռացել։
Հիմա Լաչինի գործող միջանցքում` Բերձորում, Աղավնոյում և Սուսում միայն ռուս խաղաղապահներն են։ 
Հայերը կշարունակեն օգտվել այդ ճանապարհից մինչև ամբողջությամբ պատրաստ լինի նոր ճանապարհը։ Դա օրերի հարց է»:

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան