«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օր 250-րդ, Մաքրապատեցի
Քանի օր է՝ մտքերս չեմ կարողանում հավաքել, որ գրեմ այս մաքրապատման մասին։
Այսօրվանից Բերձորն այլևս մեր վերահսկողության տակ չի։
Այս աղբը պարզապես աղբ չի, սրա մեջ է թաքնված մեր անտարբերությունը, որն էլ տարավ մեզ դեպի պարտություն և հողի կորուստ։
Նոր տերերն, անշուշտ, կմաքրեն ամբողջ աղբը։
Հ. Գ. Տիեզերքում ոչինչ պատահական չի լինում։ Մենք արժանի ենք նրան, ինչ ունենք...
#Հողը_չի_ներում»: