Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը։ Այս մասին «Արցախպրես»-ի փոխանցմամբ հայտնում է Հայաստանի ԱԽ գրասենյակը՝ նշելով, որ Արցախից պատասխանել են՝ անդրադառնալով, մասնավորապես, հանրապետության Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին։ Հիշեցնենք, որ ադրբեջանական «Հաքքին.ազ» լրատվամիջոցի խմբագիրը ռուս սահմանպահների ուղեկցությամբ այցելել է Բերձոր, Աղավնո, ներկայացել միջազգային կազմակերպության ներկայացուցիչ ու զրուցել Աղավնոյի գյուղապետի, այնտեղ գտնվող հայաստանցիների հետ։ |