«ԼՂ տվյալների անալիզի համաձայն՝ զորքերն ամբողջական մարտական պատրաստության բերելու հրաման չի եղել»․ Գ․ Թոսունյան


«ԼՂ տվյալների անալիզի համաձայն՝ զորքերն ամբողջական մարտական պատրաստության բերելու հրաման չի եղել»․ Գ․ Թոսունյան
Հոկտեմբեր 30 00:52 2021

Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշ տվյալների համաձայն՝ 2020-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ Ադրբեջանին հաջողվել է շարքից հանել Ղարաբաղի հակաօդային պաշտպանության 60%-ը և հրետանու 40%-ը։ Այս իրավիճակում ոչ վերջին դերն է խաղացել Հայաստանի իշխանության անզգուշությունը. բաց աղբյուրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բանակի տվյալների անալիզի համաձայն՝ զորքերն ամբողջական մարտական պատրաստության բերելու հրաման չի եղել։ Ըստ էության, ադրբեջանական առաջին հարվածները հասցվել են վաղուց հայտնի թիրախներին։
«Փոթորիկ Կովկասում» աշխատության էս տողերը կարդալուց հիշեցի ԱԺ-ում Տիգրան Աբրահամյանի հարցին ի պատասխան վարչապետի խոսքերը, որ դեռ սեպտեմբերի 25-ին վստահելի ինֆո ստացել են։ Ինչպես եզրահանգում են ռուս փորձագետները այդ աշխատությունում՝ սխալ հաշվարկների, անհեռատեսության ու ռազմական վերնախավի տգիտության պատճառով մենք մեծագույն կորուստներ ենք ունեցել, ինչը ոչ թե ու ոչ միայն ռազմական տեխնիկա, այլ նախ և առաջ մարդկային կյանքեր է արժեցել»։