ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Մարտակերտի բնակչի սպանության մասին


ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Մարտակերտի բնակչի սպանության մասին
Հոկտեմբեր 14 13:57 2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կողմից Մարտակերտում խաղաղ բնակչի սպանության դեպքին: Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: