Գյուղերում աղքատության խնդիրը գալիս է մինչեւ 2018-ը վարված քաղաքականությունից. Հողային խայտառակ ռեֆորմից. նախարար


Գյուղերում աղքատության խնդիրը գալիս է մինչեւ 2018-ը վարված քաղաքականությունից. Հողային խայտառակ ռեֆորմից. նախարար
Հունիս 24 15:40 2021

Գյուղերում աղքատության խնդիրը գալիս է մինչեւ 2018 թվականը վարված քաղաքականությունից: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Առաջինը հողային խայտառակ ռեֆորմն է, որ եղել է 1990-ականների սկզբին, երբ գյուղացիներին տրվել է փոքր հողակտորներ, որոնց վրա գյուղացիները դատապարտված են աղքատ մնալ: Մենք սկսել ենք հողային ռեֆորմը, որով նախ հնարավորություն ենք տալու գյուղացուն զբաղվել գյուղատնտեսությամբ կամ որեւէ այլ բանով, երկրորդ, եթե զբաղվում են գյուղատնտեսությամբ, ապա զբաղվեն խոշոր, եկամտաբեր գյուղատնտեսությամբ, ոչ թե աշխատեն, մի կտոր հաց ուտեն ու նորից մնան աղքատ: Նաեւ ունենք ջրային ռեֆորմ, գյուղերում աշխատատեղերի ստեղծում: Ամենամեծ հարցերից մեկը լոգիստիկ հարցերն են, որոնցով ինտենսիվ զբաղվում ենք, որ Լարսի փակվելը մեզ շատ վնաս չտա: Աշխատում ենք նաեւ այն ուղղությամբ, որ արտաքին շուկաներում հայկական ապրանքը որեւէ վտանգ չունենա: Չստացվի, որ Մոսկվայում մի շուկա փակվի, մեր գյուղացիները դա այստեղ զգան»,-ասաց նախարարը: