Նոր մանրամասներ՝ թիվ 38 երթուղու ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից. Այն եղել է «Ռոսիա մոլ»-ի դիմաց (ֆոտո)


Նոր մանրամասներ՝ թիվ 38 երթուղու ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից. Այն եղել է «Ռոսիա մոլ»-ի դիմաց (ֆոտո)
Ապրիլ 23 17:06 2025

 



NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12.00-12.30-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայում, «Ռուիսա-մոլ»-ի դիմացի մայթին:

Այս պահին ոստիկանության աշխատակիցներն են տարածքում, սպասում են, որ քննչական գործողություններ իրականացվեն: Քննիչները դեռ չեն ժամանել դեպքի վայր:

Այստեղ է փոխարինող վարորդը, որ ավտոբուսը տեղափոխի գարաժ:

Դանակահարված վարորդը Վ. Ռոմյանն է, որին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Քանի որ ավտոբուսը մանուշակագույն հին ավտոբուսներից է, սրահում տեսախցիկ չի եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:

«Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

sssss.jpg (103 KB)

 

eeee.jpg (141 KB)