Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 5 մարզիկներ նվաճեցին 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալներ


Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 5 մարզիկներ նվաճեցին 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալներ
Ապրիլ 12 21:00 2021
Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գյումրեցի 5 մարզիկներ նվաճեցին 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։
Գոռ Մինասյան(+109)-երեք արծաթ
Վարազդատ Լալայան(+109)-երեք բրոնզ
Սամվել Գասպարյանը (102 կգ)-երկու ոսկի, մեկ արծաթ
Հակոբ Մկրտչյան (96 կգ)- մեկ արծաթ, մեկ բրոնզ
Ռաֆիկ Հարությունյան (81կգ)- մեկ փոքր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները իրենց հաղթանակները նվիրում են  Արցախում զոհված հերոսների հիշատակին:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշեցին ծանրորդները լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

 Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը անկեղծանում է՝ հաղթանակի զգացողությունն աննկարագրելի է՝ հակառակորդ երկրին ստիպել են լսել Հայաստանի հիմնը: «Մինչ այս իմ բոլոր հաղթանակները նվիրում էի ազգականիս՝ Յուրի Վարդանյանին, ում տեխնիկան երբեմն օգտագործում եմ, այս անգամ, միանշանակ, նվիրում եմ մեր երկրի սահմանները իրենց կյանքի գնով պահած տղաների հիշատակին: Հենց այդ մտքով էի մրցահարթակ բարձրացել»,-նշեց Սամվել Գասպարյանը:

Գոռ Մինասյանն էլ խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հաղթելու է վրացի ծանրորդին: «Օրերից մի օր կստացվի հաղթել: Ամեն մի մրցույթից հետո նոր կիլոգրամներ, անձնական արդյունքների  գերազանցում, աստիճանաբար կրճատում ենք տարբերությունը  և օրերից մի օր կգա այն պահը, որ  կհասնենք ու կանցնենք»,-նշեց Գոռ Մինասյանը:

Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի  464 կգ  արդյունքով երկրորդն էր՝ հետ մնալով միայն Լաշա Տալախաձեից:

Ծանրորդներն ընդհանուր առմամբ 5 ոսկե, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ են նվաճել Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում։