Իրանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական համաձայնությունը. Իրանի ԱԳՆ


Իրանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական համաձայնությունը. Իրանի ԱԳՆ
Մարտ 14 11:37 2025

Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

 

Իսմայիլ Բաղային այս քայլը որակել է որպես կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հաստատման ճանապարհին և հույս հայտնել, որ կողմերն իրենց տարաձայնությունները կլուծեն երկխոսության և դիվանագիտության ճանապարհով։

 

«Շուտով կստորագրեն խաղաղության համաձայնագիր, ինչը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- ընդգծել է Բաղային: