Մենք առաջարկեցինք խորհրդակցել համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամի վերաբերյալ, բայց զուգահեռ նախապայմաններ կան. Միրզոյան


Մենք առաջարկեցինք խորհրդակցել համաձայնագրի ստորագրման տեղի ու ժամի վերաբերյալ, բայց զուգահեռ նախապայմաններ կան. Միրզոյան
Մարտ 14 17:14 2025

Նախապայմանները հնչեցվել են նախկինում ևս, մեր կողմից դրանց լեգիտիմությունը և օրակագին մաս լինելը երբևէ չի ընդունվել, մենք այդ մասին երբևէ չենք բանակցում. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Եղել են մտքերի փոխանակության մասին, որ մենք ունենք այսպիսի պահանջ, մենք էլ ասում ենք՝ ունենք այսպիսի պահանջ, ձերն էլ չենք ընդունում, որ պահանջն է նորմալ և ենթակա է բանակցման»,-ասաց Միրզոյանը՝ ի պատասխան համաձայնագրի մասին հայտարարությունից հետո Ադրբեջանից հնչող նոր նախապայմաներին։

Դիտարկմանը՝ նշվում է, թե դրանք նախապայման են չստորագրելու համար, Միրզոյանը արձագանքեց. «Դե հա, էտ լավ չի, որ էդպիսի նախապայման են դնում։

Մենք առաջարկեցինք խորհրդակցել կոնկրետ տեղի ու ժամի վերաբերյալ, ցավոք, զուգահեռ նախապայմաններ կան, պետք է աշխատենք, տեսնենք՝ ոնց լուծումներ կգտնենք։ Կարգավորման գործընթացը դեռ շարունակվում է»,-ասաց նա։