Դրանցով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի հայտարարության մասին (Տեսանյութ)


Դրանցով ուղղակի տորպեդահարում ենք բանակցային գործընթացը. Միրզոյանը՝ Հաջիևի հայտարարության մասին (Տեսանյութ)
Մարտ 14 17:37 2025

Սա այնպիսի հայտարարություն է, որով ուղղակի  տորպեդահարում ենք բանակցային գործընթացը, խաղաղության հաստատումը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է «օկուպացված» տարածքների համար փոխհատուցում տա, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ, միանշանակ, չի կիսում Հաջիևի կարծիքը, ավելին, եթե պետք լինի կարող է տասնյակ կետեր ասել, որտեղ նրանց կողմից ոտնահարվել են մարդու իրավունքները, նյութական վնասներ են եղել։

«Այն պահից, երբ կհաստատվի «խաղաղության պայմանագիրը» և կողմերը հետ կքաշեն հայցերը,  երկու կողմերը պարտավորություն են ստանում ապագայում ևս հանդես չգալու իրար նկատմամբ հայցերով, այն հարցերի, խնդիրների շուրջ, որոնք գոյություն  են ունեցել կողմերի շուրջ մինչև խաղաղության հաստատումը»,-նշեց նա։