ԱՄՆ ողջունում է փաստը, որ Հայաստանը և Ադրբեջանը ավարտել են բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը։ Սա երկու երկրների համար հնարավորություն է՝ շրջելու տասնամյակներ տևած հակամարտության էջը: Հիմա ժամանակն է ստանձնելու խաղաղություն հաստատելու պարտավորություն, ստորագրելու և վավերացնելու պայմանագիրը և սկիզբ դնելու Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջանին»,- նշված է պետքարտուղարության հայտարարությունում: