Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին լուրերը հուսադրող են. ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
«Տասնամյակներ տևած թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ տևական խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի համար և դրանից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները հնարավոր դարձրին այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք գնում էինք երկու երկրների հետ։ Ես երկու կողմերին էլ կոչ եմ անում խաղաղության համաձայնագիր ստորագրել»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության «X»-ի միկրոբլոգում տեղադրված հայտարարության մեջ։