Բավակա՞ն չէ Հայաստանի ինքնիշխանության ամեն զիջում ողջունեք. Մարուքյան


Բավակա՞ն չէ Հայաստանի ինքնիշխանության ամեն զիջում ողջունեք. Մարուքյան
Մարտ 14 11:02 2025

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Այս պահին տարբեր երկրների Արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններով են հանդես գալիս՝ ողջունելով հայ-ադրբեջանական նոր համաձայնությունը՝ այն ներկայացնելով որպես տարածաշրջանային հակամարտության կարևոր լուծում։

Մինչդեռ ՀՀ քաղաքացիները լավ հիշում են, որ նման հայտարարություններ հնչել էին նաև Տավուշի մարզի սահմանազատման աշխատանքների վերաբերյալ, սակայն դրանից հետո ադրբեջանական զինված ուժերը այդպես էլ դուրս չեկան Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Բավակա՞ն չէ Հայաստանի ինքնիշխանության ամեն զիջում ողջունեք։ Ոչնչով չեք աջակցել, գոնե մեր ջախջախմամբ մի հրճվեք»: