Եվս մեկ հաղթանակ.Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի մրցաշարի հաղթող


Եվս մեկ հաղթանակ.Հայկ Մարտիրոսյանը՝ Բելգրադի մրցաշարի հաղթող
Ապրիլ 10 17:26 2021

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց «Բելգրադի գարնանային շախմատի փառատոն» անվանումը կրող միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 18 երկրի 107 շախմատիստ:

 

Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանը ներկայացնող երիտասարդ շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը: Մարտիրոսյանը 8 միավորով գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սարգսյանը 7,5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, հայտնում է շախմատի Հայաստանի ֆեդերացիան:

 

Մեր շախմատիստները բարելավեցին նաև իրենց անհատական վարկանիշները. Մարտիրոսյանը՝ 10 կետով, Սարգսյանը՝ 6: