Արայիկ Հարությունյան. Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ


Արայիկ Հարությունյան. Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ
Փետրվար 6 19:21 2021

Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Այս մասին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ:

Նախագահը խոսել է հանրության շրջանում հաճախակի արծարծվող թեմաներից: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը և պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը:

«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մինչեւ մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր այն կողմ եւ պաշտպանական դիրք չունեինք, համարյա պաշտպանող չկար, Շոշի ուղղությամբ  համարյա պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն արդեն համարյա ամբողջությամբ թողել էր դիրքերը»,-ասաց նա: