Թեև իշխանությունների կողմից կալանքը որպես պատժիչ միջոց գործածելու հանգամանքը նույնիսկ իրենց հովանավոր արտաքին ուժերն են արձանագրում, սակայն դրանից իրավիճակը երկրում չի փոխվում, գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այն երկրները կամ իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք նախկինում կոշտ դիրքավորում ունեին մարդու իրավունքների կամ օրենքի գերակայության ապահովման առումով, հիմա կա´մ լռում են, կա´մ սահմանափակվում խորհրդանշական տեքստերով:
Ավելին, մարդկանց ընդդիմադիր խոսք հնչեցնելու համար ոչ միայն ազատազրկում են, այլ խոշտանգում, իսկ դա առաջին հերթին արտահայտվում է առողջական խնդիրներ ունեցող անձանց բուժսպասարկումը պատշաճ որակով և օպերատիվությամբ չիրականացնելով:
Ի դեպ, վերջին օրինակն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանինն է, ով առողջական խնդիրներ ունի, սակայն իշխանությունը ձգձգում է նրա՝ պատշաճ բուժզննության անցկացումը:
Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի թիրախավորված անձանցով ազդակներ հղի հանրությանն առ այն, որ ընդդիմադիր մոտեցումներն իրենց համար ենթակա են խիստ պատիժների, իսկ իրենք օրենք խախտելու հետ կապված խնդիր չունեն»,-գրել է Աբրահամյանը։