«Մենք միասին բիզնես ենք արել, իրար տուն ենք գնացել-եկել»․ Ալեն Սիմոնյան


«Մենք միասին բիզնես ենք արել, իրար տուն ենք գնացել-եկել»․ Ալեն Սիմոնյան
Սեպտեմբեր 7 12:22 2025

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ArmComedy-ի հաղորդավարներին ուղղված գրառում է կատարել, որում ասված է․

«Տեսա, որ ArmComedy-ի հաղորդավարները սոցիալական գովազդի էջ են բացել, մարդկանց ասում են, որ տեսնում եք իրար լիֆտ նստելիս՝ փոքր տարածքներում հանդիպելիս, բարևեք: Բա տղերք, որ ինձ փողոցում դեմ դիմաց տեսնում եք, ինչի՞ եք սառում, աչքերը ապակի դարձնում ու արագ հեռանում: Ու ոչ մի քաղաքական պատճառ չբերեք, մենք միասին բիզնես ենք արել, իրար տուն ենք գնացել-եկել և այլն: Հեշտա չէ՞ մեծ-մեծ ուրիշների մասին խոսել, սովորեցնել ու էկրանից այն կողմ լավը ձևանալ՝ 0 պատասխանատվությամբ և մակերեսային գիտելիքներով:

 

Բայց մի նեղսրտեք, ես Ձեզ նորմալ եմ վերաբերվում, առավել ևս, որ վերջերս դուք շատ օբյեկտիվ եք դարձել ձեր ծրագրերում: Տեսեք հանկարծ դրա պատճառով նենց չստացվի, որ Ձեզ էլ ձեր հին ծանոթները վերելակում սկսեն բարև չտալ»: