Փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել


Փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել
Սեպտեմբեր 7 00:06 2025

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում  Jeep մակնիշի ավտոմեքենան Կոմիտասի պողոտայում՝ «Աութլեթ»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն, և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է մահը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում է  վարորդի և մահացածի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։