Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 0։5 հաշվով


Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 0։5 հաշվով
Սեպտեմբեր 6 22:01 2025

2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պորտուգալիայի հավաքականին։ Հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի հաղթանակով՝ 0:5։

Պորտուգալիայի կազմում դուբլ ձևակերպեցին Ժոաու Ֆելիքսը և Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ գոլ խփեց Ժոաու Կանսելուն։