Մինչ օրս հայտնաբերվել է 1355 աճյուն․ այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվի


Մինչ օրս հայտնաբերվել է 1355 աճյուն․ այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացվի
Փետրվար 4 10:18 2021

ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրաանացնելու: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Պատճառն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում վերջիններիս կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում  հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են: