«Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հրետանու կրակով խոցվում». Արծրուն Հովհաննիսյան


«Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հրետանու կրակով խոցվում». Արծրուն Հովհաննիսյան
Նոյեմբեր 2 18:51 2020

«Կիրառվել են հիմնականում վաշտ, գումարտակ չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են, այդ թվում ժամը 18։00-ի սահմանում հրետանային հարվածների ընթացքում, Դավիթ Բեկի ուղղությամբ, որը վարվել է մեր դիրքերի վրա, տուժել է նաև համայնքը։ Կա մեկ զոհ, որի մասին պաշտոնապես հայտարարվել է»,- տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ նրա, ընդհանուր առմամբ իրավիճակը վերահսկելի է․ «Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են»։