Ադրբեջանը հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ. կա 1 քաղաքացիական զոհ եւ վիրավորներ. ՊՆ խոսնակ


Ադրբեջանը հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ. կա 1 քաղաքացիական զոհ եւ վիրավորներ. ՊՆ խոսնակ
Նոյեմբեր 2 19:48 2020

Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի եւ Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, եւս երկուսը` վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։