Միշտ ասել է՝ կծառայեմ ու անպայման հետ կգամ, ազգականը՝ նահատակված Ռուբեն Համբարձումյանի մասին


Միշտ ասել է՝ կծառայեմ ու անպայման հետ կգամ, ազգականը՝ նահատակված Ռուբեն Համբարձումյանի մասին
Նոյեմբեր 2 19:21 2020

Ռուբենս շատ հանգիստ բնավորություն ուներ, աննկարագրելի խելացի, շատ ընկերասեր էր ու ավելի մոտ ու ազատ է իր ընկերների հետ, քան ընտանիքի անդամների: Հիմա, որ խոսում ենք ընկերների հետ, այնպիսի բաներ են պատմում, որ երբեք մեզ մոտ Ռուբենը չի խոսել: Այս մասին Tert.am-ին պատմեց Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված հրետանավոր, սերժանտ Ռուբեն Համբարձումյանի մորաքրոջ աղջիկ Էդիտա Մսրյանը:

Ռուբենը աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ժառանգներից էր, նույն ճանապարհով էլ ցանկանում էր գնալ: Երազում էր դառնալ հայտնի ծրագրավորող և նորույթներ հայտնագործել ու ստեղծել տվյալ բնագավառում` հայտնվելով Վիկտոր Համբարձումյանի անվան կողքին, շատ էր հպարտանում նրա հետ ազգակցական կապ ունենալու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։