Ո՞վ է ասում՝ մենք պատրաստ չէինք դրան. մեր ԶՈւ-երը խնդիրը կատարել են 100 ու 1 տոկոս ավելին. Արծրուն Հովհաննիսյան


Ո՞վ է ասում՝ մենք պատրաստ չէինք դրան. մեր ԶՈւ-երը խնդիրը կատարել են 100 ու 1 տոկոս ավելին. Արծրուն Հովհաննիսյան
Նոյեմբեր 2 19:03 2020

Ով է ասում, որ մենք պատրաստ չէինք դրան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգոտատերերից մեկի հարցին՝ արդյոք հայկական կողմը չէ՞ր կարող 100 տոկոսով պատրաստ լինել հակառակորդի այդ մասշտաբներով հարձակմանը։

«Որեւէ մեկը չի կարող պնդել, թե մենք պատրաստ չէինք դրան։ Եթե մենք առաջին 10-15 օրերի ընթացքում մեզանից տասնապատիկ մեծ ուժի հետ, տեխնոլոգիապես գերժամանակակից սպառազինությամբ տասնյակ տարիներ զինված ուժի հետ ենք մարտել, դա չի նշանակում, որ պատրաստ չէինք։ Եթե թշնամուն հաջողվել է որոշ տարածքներում առաջ գալ, դա չի նշանակում, որ մենք 100 տոկոսով պատրաստ չէինք։ Մեր զինված ուժերը, մեր ժողովուրդը գտնվելով պատերազմի մեջ նման մեծ դաշնակցած ուժերի հետ, իր խնդիրը իր ունեցած հնարավորությունների սահմաններում կատարել է 100 ու 1 տոկոս ավելին։ Այո, ծանր կորուստների գնով, երբեմն տարածքային կորուստների գնով, բայց կատարել է շատ բարձր մակարդակով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։