Նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:
Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։
««Գրադի» և «Սմերչի» կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:
Տուժածներ չկան:
Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է»,- ասված է ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ: