Ռուսաստանում հաջողությամբ ավարտվել են կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները


Ռուսաստանում հաջողությամբ ավարտվել են կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները
Հուլիս 12 17:58 2020

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով համալսարանի տրանսլիացիոն բժշկության բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովին հայտնում է, որ ՌԴ Սեչենովսկի համալսարանը առաջինը աշխարհում հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: 

Կլինիկական փորձարկումները անցկացվում էին հունիսի 18-ից: Պատվաստանյութը մշակվել  համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից:

Կամավորների առաջին խմբին հիվանդանոցներից դուրս կգրեն հունիսի 15-ին, երկորդ խմբին` հունիսի 20-ին:

Կամավորների մի խմբին պատվաստանյութի մեկ չափաբաժին են տվել, մյուս խմբին` երկու: Բոլոր կամավորները իրենց լավ են զգում: