Տավուշի մարզում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մարզպետ


Տավուշի մարզում կորոնավիրուսից 8 մարդ է մահացել. մարզպետ
Հունիս 10 14:58 2020

Վերջին օրերին բավականին կայուն վիճակ է, թեստավորման քանակը   օրական հասնում է  շուրջ 30-ի: Այս պահին փաստացի ունենք 130 վարակակիր, որոնցից 26-ը գտնվում են բժշկական հաստատություններում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` խոսելով մարզում համավարակով պայմանավորված իրավիճակի մասին:

«Վարքականոնների առումով բավականին լավ պատկեր ունենք, մարդիկ պահպանում են դրանք: Առավելագույն հսկողություն ենք  ապահովում հատկապես սպասարկման կազմակերպությունների իրականացվող միջոցառումների նկատմամբ, փորձում ենք դրանք հասցնել 0-ի, եթե պարտադրված միջոցառում չէ»,- ասել է նա:

Մարզպետի խոսքով ` մարզում կա լրացուցիչ ծանրաբեռնվածություն այն առումով, որ  տարածաշրջանը նաև տուրիստական գոտի է, հատկապես ոչ աշխատանքային   օրերին մեծ  քանակությամբ հյուրեր են լինում, և  այդ օրերին  լրացուցիչ ավելանում է մոնիտորինգային ծանրաբեռնվածությունը:

«Այս պահի դրությամբ ունեցել ենք մահվան գրանցված 8 դեպք, ինչ վերաբերում է ծանր դեպքերին երեկվա դրությամբ ինտենսիվ թերապիայում մենք ունեինք 3 հիվանդ»,- ասել է Հայկ Չոբանյանը: