Նիկոլ Փաշինյանը ում է ցանկանում նշանակել ՀԷՑ-ի նոր կառավարիչ


Նիկոլ Փաշինյանը ում է ցանկանում նշանակել ՀԷՑ-ի նոր կառավարիչ
Հուլիս 9 23:26 2025

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

 

Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին:

 

Ըստ Armlur.am-ի տեղեկությունների՝ Փաշինյանն ասել է, որ պետք է շատ վստահելի մարդ նշանակել այդ պաշտոնում, ով կկարողանա «կոնտրոլ» անել ՀԷՑ-ի մոտ 6800 աշխատակցի:

 

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ քննարկել են նաև իրենց թիմի մի անդամի թեկնածությունը, որը ժամանակին ՀԷՑ-ում է աշխատել ու քաջատեղյակ է, թե ինչ իրավիճակ է այնտեղ, բայց այդ հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել:

 

 Armlur.am-ը դիմել է ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին պարզելու համար, թե արդյոք ինքը նման առաջարկ ստացել է, թե ոչ: Պետրոսյանը հայտարարեց, որ որևէ մեկնաբանություն չունի