Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը հայտարարեց, որ բանակցել են քայլերթ իրականացնելու հարցի շուրջ ոստիկանության հետ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել։
Ասաց՝ հիմնավորումների մասին խոսել չի ուզում։
«Խնդրում եմ շարունակել մնալ հրապարակում, խորհրդի բոլոր անդամները նստացույց են հայտարարել։ Խնդրում եմ՝ ինչով հնարավոր է օգտակար լինել՝ քնապարկ, աթոռ, ջուր։ Արգելել են նաև վրան տեղադրել»,-ասաց խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը։
Նա նաև կոչ արեց մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներին՝ իրենց աջակցելու մասին հայտարարություններ անել, որպեսզի ոստիկանությունը ուժ չկիրառի։