ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
Մգեցված ապակիներն արգելեցին, որ +40 աստիճան արևի տակ մեքենայում ավելի շատ օդորակիչ աշխատեցնենք և հետևաբար ավելի շատ վառելիք ծախսենք, որի արդյունքում էլ ավելի շատ վառելիքի արտանետումներ տեղի ունենան օդում, սակայն միևնույն է ուղիղ արևի տակ ակվարիումի էֆեկտով այրվում ես…
Ուշադրություն եմ դարձրել, որ անգամ ամենաժողովրդավարական համարվող ԱՄՆ-ում մգեցված ապակիները արգելված չեն, արգելված չեն նաև ամենախիստ Չինաստանում, իսկ Հայաստանում՝ Արսեն Թորոսյանի բուռն պահանջներով, կիրառվում են նման նորմեր՝ զուտ մարդկանց վնաս հասցնելու, անհարմարություն պատճառելու և նրանց ավելորդ ծախսեր պարտադրելու նպատակով, ինչի հետևանքով տուժում են մարդիկ և բնությունը։