Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 2 քաղաքացի


Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 2 քաղաքացի
Հունիս 10 11:30 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին:

 

Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի:

Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:

Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է: