Արմեն Գեւորգյանն ընտանիքի անդամների հետ խիստ մեկուսացման պայմաններում է գտնվում


Արմեն Գեւորգյանն ընտանիքի անդամների հետ խիստ մեկուսացման պայմաններում է գտնվում
Հունիս 9 20:10 2020

Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանն ու նրա ընտանիքի անդամները հունիսի 4-ից 18-ը ընկած ժամանակահատվածում պետք է գտնվեն խիստ մեկուսացման պայմաններում։ Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին հայտնեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանների՝ Ինեսսա Պետրոսյանի եւ Կարեն Մեժլումյանի մոտ։