Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հայազգի Բորիս Համբարձումովը (տեսանյութ)


Մահացել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հայազգի Բորիս Համբարձումովը (տեսանյութ)
Փետրվար 6 00:38 2020

46 տարեկան հասակում մահացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն հայազգի Բորիս Համբարձումովը: Այս մասին հայտնում է ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Համբարձումովը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր:

 

Համբարձումովը ծնվել է 1974 թ-ին՝ Բաքվում, որտեղ էլ 1987 թ-ին Անատոլի Պետրոսյանի գլխավորությամբ սկսել է զբաղվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով: 1989 թ-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով եղբոր՝ Կամո Համբարձումովի գլխավորությամբ:

 

1998 թ-ին Համբարձումովը 54 կգ քաշային կարգում դարձել է մայրցամաքային առաջնության հաղթող, 1998 թ-ին՝ Եվրոպայի չեմպիոն, 2000 թ-ին՝ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 1996 և 1997 թթ-ին՝ աշխարհի գավաթի խաղարկություններում համապատասխանաբար արծաթե և ոսկե մեդալակիր: