Ես աղաչում եմ Ձեզ` շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը. Ղարաբաղի ռուսական համայնքը դիմել է Պուտինին

Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.

«Ես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) ռուսական համայնքի ղեկավարն եմ, դիմում եմ Ձեզ ինչպես իմ, այնպես էլ իմ հայրենակիցների անունից, ովքեր գոյության խոր արմատներ ունեն այս հողի վրա (ես մեծացրել եմ որդիներիս, թոռներ եմ մեծացնում): Ես աղաչում եմ Ձեզ շտապ դադարեցնել սարսափելի պատերազմը, որը նենգորեն  սանձազերծվեց  մեր դեմ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից:

Ավելին, չնայած սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված հրադադարի պայմանագրին, Ադրբեջանը շարունակում է անդադար ռազմական գործողությունները ոչ միայն շփման գծում, այլ նաեւ անօդաչուներով կասետային ռումբերի կիրառմամբ  թիրախային ռմբակոծություններ է իրականացնում Ստեփանակերտում, Շուշիում եւ այլ հայկական քաղաքների եւ գյուղերի դպրոցների, մանկապարտեզների, եկեղեցիների եւ կենսագործունեության այլ օբյեկտների ուղղությամբ: Մահանում են խաղաղ բնակչությունը, այդ թվում` երեխաներ եւ ծերեր, երեք ռուս լրագրող ծանր վիրավորվել է:

Այսօր մենք ռուսական համայնքում մոտ 1500 հոգի ենք: Կարող էինք եւ ավելի շատ լինել, եթե չլիներ ​​ԽՍՀՄ-ի չարաբաստիկ փլուզումը: Այդ ժամանակ շատերը մեկնեցին Ռուսաստան` աշխատանք փնտրելու եւ իրենց հայրենիք Արցախում մնացած ընտանիքները պահելու համար: Այսօր, երբ շրջափակման մեջ է ոչ միայն Արցախը, այլեւ` ամբողջ Հայաստանը, երբ ադրբեջանական թնդանոթներից եւ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերից կրկին հարվածում են քաղաքներին եւ գյուղերին, երբ ահաբեկիչ զինյալները կտրում են խաղաղ բնակիչների գլուխները եւ հրկիզում նրանց տները, վտանգը կախված է ոչ միայն Արցախի, այլեւ, ինչպես ասում են քաղաքական գործիչները, Կովկասի գլխին:

Սա սարսափելի վտանգ է նաեւ այստեղ ապրող ռուս ժողովրդի համար: Ո՛չ, մենք չենք պատրաստվում լքել մեր տները, փախչել` մեր հարազատներին եւ հայ ընկերներին դեմ առ դեմ թողնելով ատելի թշնամու հետ, որը չի խնայում ո՛չ տարեցներին, ո՛չ էլ երեխաներին: Նաեւ` այն պատճառով, որ մեր մեջ կան անօգնական մարդիկ` հաշմանդամ եւ թույլ: 1940 թվականին ծնված մեր հայրենակից Նինա Կուզովան պարալիզացված պառկած է հարեւան տան նկուղներից մեկում. բժշկական ցուցումների համաձայն նրան Երեւան տեղափոխելու ոչ մի հնարավորություն չկա:

Գալինա Սոմովա

Համոզված եմ, որ Դուք` հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, շատ լավ գիտեք, իսկ դա հայտնի է ամբողջ աշխարհում (ինչպես պարզվում է` Ալիեւից եւ Էրդողանից բացի), որ Ղարաբաղը  հնուց հայկական հող է: Ռուսները հայտնվել են Ցարաբաղում (Արցախում) ռուսական զորքերի կողմից դրա ազատագրման պահից սկսած ղարաբաղյան մելիքների (իշխանների)` Պետրոս Մեծին ուղղված քրիստոնյա հայ ժողովրդին պարսկական ճնշումներից պաշտպանելու համար խնդրանքով: 1861 թվականին Ալեքսանդր Երկրորդ ռուսական ցարը ներկա էր Ստեփանակերտ քաղաքում Տիրոջ Պայծառակերպության ռուսական ուղղափառ եկեղեցու օծմանը: Այդ մասին վկայում են Շուշիի ռուսական գերեզմանոցները:

Ալիեւի եւ Էրդողանի պնդումները, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, կատարյալ սուտ են, ինչպես նաեւ` այն փաստը, որ Ղարաբաղի հայերը ագրեսոր եւ բռնազավթիչ են: Այո, 1992-1994 թվականներին Արցախի սակավաթիվ ինքնապաշտպանական ուժերը, պաշտպանելով մեր կյանքի եւ ազատության իրավունքը, անվտանգության գոտի ստեղծեցին մեզ համար 30 տարով: Իմ խորին համոզմամբ` այդ հողերը կարող են վերադարձվել միայն հայկական Լեռնային Ղարաբաղի անկախ եւ անվտանգ ճանաչման միջոցով:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք` Արցախում ապրող ռուս ժողովուրդը, ով այս երկիրը նաեւ իր հայրենիքն է համարում, չենք հավատում Ադրբեջանի նախագահի կեղծ խոսքերին, որը համաշխարհային հանրությանը հավաստիացնում է Արցախի ինչ-որ անհարատեւ ինքնավարության մեջ Ադրբեջանի կազմում: Մենք վախենալու բան ունենք: Մենք հայերի հետ միասին արդեն վերապրել ենք 20 հազար հայերի կոտորածը 1920-ի մարտին Շուշիում, 1988-ի Սումգայիթը, ապա` Բաքուն, Կիրովաբադը, Մարաղան եւ այլ ողբերգությունները, քանի որ այդ ժամանակ ռուսները եւս վտարվեցին եւ սպանվեցին: Առավել եւս, որ այժմ մեր դեմ պատերազմին միացել են նաեւ Ռուսաստանում արգելված արմատական ​​իսլամիստական ​​կազմակերպությունների ահաբեկիչները:

Գիտեմ, որ վերջերս ռուս զինվորականները ոչնչացրեցին Ադրբեջանի` Ղարաբաղի դեմ պատերազմի համար ահաբեկիչների պատրաստման կենտրոնները Սիրիայում: Սակայն ահաբեկիչներն արդեն կռվում են Ղարաբաղում: Ադրբեջանն ահաբեկիչների օջախ է դարձել: Նրանք պետք է ոչնչացվեն դեռ Ադրբեջանում, քանի որ դա ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար:

Արցախն այսօր դիմակայում է այդ սարսափելի սպառնալիքին:

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, թույլ մի տվեք Ադրբեջանին եւ Թուրքիային անել իրենց սեւ գործը` Ցեղասպանությունը, ոչնչացնել մեզ` Արցախի քրիստոնյաներիս` հանուն պանթուրքիստական ​​գաղափարով հիվանդ իրենց անողոք իսլամիստական ​​արմատականության: Հուսով եմ, որ իմ նամակը Ձեր կողմից որպես SOS ազդանշան կընկալվի:

Ամեն ժամ վճռական քայլերի ենք սպասում մեր հարազատ Ռուսաստանից, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանին ստիպելուն խաղաղություն ապահովել եւ արդարացիորեն լուծել ընդհանուր ղարաբաղյան խնդիրը»:

 

 


Многоуважаемый Владимир Владимирович!

Я, Галина Сомова – глава русской общины Нагорно-Карабахской Республики (Арцаха) обращаюсь к Вам, как от себя лично, так и от моих соотечественников, имеющих глубинные корни существования на этой земле (вырастила сыновей, воспитываю внуков). Умоляю Вас срочно остановить страшную войну, вероломно развязанную против нас 27 сентября Азербайджаном.

Более того, несмотря на подписанное в Москве 9 сентября соглашения о перемирии, Азербайджан продолжает непрерывные боевые действия не только на линии соприкосновения, но и ведет целенаправленные бомбежки беспилотниками жилых кварталов, школ, детских садов, церквей и другим объектов жизнедеятельности Степанакерта, Шуши и других армянских сел и городов, применяя кассетные бомбы.Гибнет мирное население, в том числе дети и старики, тяжело ранены трое российских журналистов.

Сегодня нас в русской общине около 1500 человек. Могло быть и намного больше, если бы не злополучный распад СССР. Тогда многие выехали в Россию в поисках работы и содержания семей, остающихся на родине, в Арцахе. Сегодня, когда не только Арцах, а вся Армения находится в блокаде, когда снова бьют по городам и селам из азербайджанских пушек и беспилотников турецкого производства, когда боевики-террористы отрубают головы мирным жителям и поджигают их дома, опасность, нависла не только над Арцахом, но, как говорят политики, и над Кавказом.

Это страшная опасность и в отношении русских людей, живущих здесь. Нет, мы не собираемся оставлять свои родные очаги, сбежать, оставляя родных и армянских друзей один на один с ненавистным врагом, который не щадит ни стариков, ни детей. Еще и потому, что среди нас и люди беспомощные: инвалиды, и немощные. В одном из подвалов соседнего дома лежит парализованная наша соотечественница Нина Кузова 1940 года рождения, вывезти ее в Ереван по медицинским показаниям нет никакой возможности.

Уверена, Вы, многоуважаемый Владимир Владимирович, хорошо знаете, а это известно и во всем мире (кроме как, оказывается, Алиеву и Эрдогану), что Карабах издревле армянская земля. Русские появились в Карабахе (Арцахе) со времен его освобождения русскими войсками по настоятельной просьбе, обращенной карабахскими меликами (князьями) к Петру Великому о защите христианского армянского народа от персидского гнета. В 1861 году русский царь Александр II присутствовал в городе Степанакерте на освящении русской православной церкви Преображения Господня. Об этом свидетельствуют русские кладбища в Шуши.

Заклинания Алиева и Эрдогана, что Карабах является землей Азербайджана – полный обман, как и то, что армяне Карабаха являются агрессорами и оккупантами. Да, в 1992-1994 годах немногочисленные силы самообороны Арцаха, отстаивая наше право на жизнь и свободу, создали для нас на эти 30 лет пояс безопасности. Вернуть эти земли, по моему глубокому убеждению, можно только на независимое и безопасное признание армянского Нагорного Карабаха.

Многоуважаемый Владимир Владимирович, мы, русские люди, живущие в Арцахе, считающие эту землю своей родиной тоже, не верим лживым словам азербайджанского президента, заверяющего мировую общественность в некоей эфемерной автономии Арцаха в составе Азербайджана. Нам есть чего бояться. Резня 20 тысяч армян Шуши в марте 1920 года, Сумгаит 1988 г., затем Баку, Кировабад, Марага и другие трагедии мы вместе с армянами уже испытали, ведь русских тогда тоже изгоняли и убивали. Тем более, что сейчас в войну с нами включились террористы из запрещенных в России радикальных исламистских организаций.

Я знаю, что российские военные недавно уничтожили в Сирии центры подготовки террористов для войны Азербайджана с Карабахом. Но террористы уже воюют в Карабахе. Азербайджан стал очагом террористов. Их надо уничтожать уже в Азербайджане, потому что это прямая угроза России. Арцах сегодня противостоит этой страшной угрозе.

Многоуважаемый Владимир Владимирович, не дайте Азербайджану и Турции совершить свое черное дело – Геноцид, истребить нас, христиан Арцаха, во имя их безжалостного исламистского радикализма, больного пантюркистским замыслом.

Надеюсь, что мое письмо будет воспринято Вами, как сигнал SOS!

С каждым часом ждем решительных шагов от родной России по принуждению Азербайджана к миру и справедливому разрешению карабахской проблемы в целом.

Галина Сомова,

от имени русской общины Арцаха,

г. Степанакерт, Нагорно-Карабахская Республика