Բագրատ Սրբազանին ու Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի ֆեյսբուքյան էջի ետնանկարում եկեղեցու պատկեր է


Բագրատ Սրբազանին ու Միքայել Սրբազանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի ֆեյսբուքյան էջի ետնանկարում եկեղեցու պատկեր է
Հունիս 28 10:08 2025

Դատավոր Մասիս Մելքոնյանն այսօր կալանավորեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

 

Սա այն նույն դատավորն է, որն օրեր առաջ կալանավորել էր նաև «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանին։

 

Հետաքրքրական է, որ եկեղեցու դեմ արշավին միացած դատավորի ֆեյսբուքյան էջի ետնանկարում Հայ առաքելական սուրբ եկեղեցու պատկերն է։

 

Փաստաբանական համայնքն ու հանրությունը դեռ երեկվանից էին կանխատեսել, որ «շատ պատահականորեն» Միքայել Սրբազանի գործը կմակագրվի այս դատավորին. նա է այն դատավորը, որ, առանց բացառության, կալանավորում է բոլոր ընդդիմադիրներին։