Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, վիրավորների թիվը հասել է 5-ի


Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, վիրավորների թիվը հասել է 5-ի
Հունիս 30 23:27 2025

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են «Opel Astra» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինի դիմացի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ ավտոմեքենան կողաշրջվել։

 

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։