«Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և այլք ցավակցել են Լուիս Էնրիկեին


«Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և այլք ցավակցել են Լուիս Էնրիկեին
Օգոստոս 30 13:47 2019

Մահացել է «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեի դուստրը:

 

Այս մասին Էներիկեն հայտնել է Թվիթերում: Աղջիկը մահացել է  քաղցկեղից:

Լուիս Էնրիկեին իրենց աջակցությունն են հայտնել ու ցավակցել Մադրիդի  «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն, «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտամեուն, թենիսիստ Ռաֆայել Նադալը, Լիոնել Մեսսին ու այլք:

Լուիս Էնրիկեն «Ռեալ»-ում հանդես է եկել 1991-1996թթ-ին, «Բարսելոնա»-ում՝ 1996-2004-ին, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2014-2017 թ, իսկ այս տարվա հունիսի 19-ին էլ հեռացել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ պաշտոնից: