Մենք դեռ պետք է աճենք և ընտրենք ճիշտ խաղացողների, Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր․ Ջոն վան՛տ Սխիպ


Մենք դեռ պետք է աճենք և ընտրենք ճիշտ խաղացողների, Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր․ Ջոն վան՛տ Սխիպ
Մարտ 21 00:00 2025

Մենք դեռ պետք է աճենք և ընտրենք ճիշտ խաղացողների, Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր։ Այս մասին Վրաստանի հետ խաղից հետո կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը։

«Ո՞րն էր թիմերի միջև հիմնական տարբերությունը՝ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր, մենք դեռ պետք է աճենք, այս արդյունքն օրինաչափ է։ Պետք է ընտրենք ավելի ճիշտ խաղացողների, որոնց հետ պետք է շարունակենք աշխատանքը։ Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում․ 3 անհատական սխալ, 3 գոլ»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։ Թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին՝ Թբիլիսիում։