Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին (տեսանյութ)


Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին (տեսանյութ)
Մարտ 20 23:16 2025

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Վրաստանի հավաքականին եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

33-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Լեւանտեի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Քոչորաշվիլին (տեսանյութ

37-րդ րոպեին ֆրանսիացի Վինի Սանյոլի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն (տեսանյութ

59-րդ րոպեին Միկաուտաձեն նաեւ իր երկրորդ գոլը խփեց։

Հայաստանի հավաքականը 2 հարված կատարեց մրցակցի դարպասին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց հոլանդացի Ջոն վան'տ Սխիպը։