«Մի քանի օր է մնացել տեսնենք, թե իշխանությունները ինչ կվերցնեն Գյումրիում, բայց քաղաքապետի պաշտոնը հաստատ չեն կարողանալու վերցնեն»,-հայտարարեց Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը։
Նա նշեց, որ գյումրում շրջողները և գյումրեցիների տրամադրություններին ծանոթացողները կհամոզվեն, որ ՔՊ-ն այնտեղ աջակցություն չունի, տեխնոլոգիա է կիրառվում, փորձում են ցույց տալ, որ իրենց վիճակը լավ է։
«Այսօր Գյումրիում ամենավատը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վիճակն է»,-հայտարարեց Մարտուն Գրիգորյանը։