Արցախի ՊԲ ֆեսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել


Արցախի ՊԲ ֆեսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել
Մարտ 21 18:31 2025

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել:

Այս մասին ֆեսբուքյան  էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը. «Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ էջն անվանափոխվել, գլխանկարն էլ արհեստական բանականության նկարած ինչ-որ հիմարություն է։

Չգիտեմ, թե ովքեր էին / են էջի ադմինները, բայց սա, շատ մեղմ ասած, ստորություն է։ Եւ հանցագործություն ազգային հիշողության դեմ։

12 տարվա պատմությունը ջնջել են»:

Արցախի գործող իշխանությունները դեռ որևէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը։