Ոստիկանական ուժեր են կենտրոնացրել ՔԿ շենքի առջև, արցախցի Ուլուբաբյանի առերեսումն է ոստիկանների հետ


Ոստիկանական ուժեր են կենտրոնացրել ՔԿ շենքի առջև, արցախցի Ուլուբաբյանի առերեսումն է ոստիկանների հետ
Մարտ 21 21:09 2025

Սկսվել է արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ խոշտանգում իրականացրած ոստիկանների առերես հարցաքննությունը։ 

Հաղորդվում է, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր և հատուկ ջոկատայիններ են կենտրոնացրել Քննչականի կոմիտեի շենքի առջև։ 

Հիշեցնենք՝  այսօր, ժամը 16:00-ի սահմաններում նախատեսված էր Ուրիբաբյանի և երկու ոստիկանի առերես հարցաքննություն, սակայն ժամը 16:00-ի սահմաններում քննիչը փաստաբան Ռոման Երիցյանին հայտնել է, որ ոստիկանները ցանկանում են փաստաբանի մասնակցությամբ առերեսվել, ուստի՝ առերեսումը հետաձգվել է մինչև 18:30։

Հիշեցնենք՝ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով: