Շիրակի մարզում մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը երեխա է


Շիրակի մարզում մեքենաներ են բախվել, 3 վիրավորներից մեկը երեխա է
Մարտ 20 23:46 2025

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 92 րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 43-ամյա Հովհաննես Բ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 38-ամյա Թորոս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 35-ամյա Էդուարդ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 32-ամյա Հրաչ Հ․-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդ Հրաչ Հ․-ն և ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Գևորգ Խ․-ն և 7-ամյա Ա․ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում